"Մենք` Մարդիկ" - Ես Մարդ եմ

“Մենք` Մարդիկ” - Ես Մարդ եմ

<Յավուրյան> ստուդիան երիտասարդ ստեղծագործողների միություն է, որ կամավորական հմունքներով ձևավորված փոքրիկ թիմի միջոցով փորձում է Հայաստանում հատկապես մայրաքաղաքից կտրված մարզերում իրականացնել մեդիա նախագծեր:

2008 թ-ից  ես  հիմնադրելով այս փոքրիկ միավորումը/որը գրանցված կազմակերպություն չէ/, Հայաստանի Վայոց ձոր մարզում  իրականացնում եմ  <Ես մարդ եմ >  մարդու իրավունքների վավերագրական  ֆիլմների փառատոնը: Վերջին երկու տարում այն գործընկեր է գտել ` Եղեգնաձորի «Սոցիալ հոգեբանական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և  People in Need Czech Republic հասարակական կազմակերպության  Caucadoc նախաագիծը, որն աջակցում է վավերագրական ֆիլմերի փառատոնների կազմակերպմանն ու  Հարավային Կովկասում վավերագրական կինոարտադրության խթանմանը : Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Ֆինանսավորումը մեծ չէ, սակայն բավականացնում է նվազագույն ծախսեր հոգալու համար, իսկ մյուս կարիքները հոգում ենք կամավորների աշխատանքի  և անհատ բարերարների միջոցներով:

Փառատոնի ձևաչափն հետևյալն է. Մարդու իրավունքների մասին ֆիլմերի դիտում  և քննարկում, ինչպես նաև  զուգահեռ ստեղծագործական ծրագրի իրականացում/ մարդու իրավունքների վերաբերյալ լուսանկարների մրցույթ, պատմվածքների տպագրություն և այլն…/:

Սկզբնական շրջանում ներառվում էին միայն  եվրոպական հեղինակների ֆիլմեր հետևյալ հիմնավորմամաբ.  ներկայացնել  քո երկրի հասարակությանը, քո համայնքին հուզող խնդիրների վերաբերյալ ՝ այլ երկրներում տեղի ունեցած իրավիճակների, դեպքերի մասին ֆիլմեր. Քննարկելով ուրիշի ցավը, որը նման է քո ցավին, բայց քոնը չէ  դու ավելի հեշտ ես գտնում լուծումը: Սակայն վերջին շրջանում փառատոնի մասնակիցների ցանկությամբ  ներառեցինք նաև կովկասյան հեղինակների ֆիլմեր:

Այս քննարկումները շատ կարևոր էին, այն առումով,  որ հայաստանի և Վայոց Ձորի բնակիչները տեսնում էին, որ իրենք միայնակ չեն աշխարհում, որ էլի կան մարդու իրավունքների ամենատարբեր խախտումներ, կոնֆլիկտային, պատերազմական իրավիճակներ: Նրանք դիտելով հեղինակների ֆիլմերը  բարձրաձայնում էին սեփական խնդիրները, օրինակ ՝ մեկ այլ երկրում տեղի ունեցած ցեղասպանության մասին խոսելիս, նրանք կարողանում են ավելի սառը դատել՝ իհարկե զուգահեռներ տանելով իրենց պատմության հետ, կամ որևէ երկրում հաշմանդամների/սահմանափակ հնարավորությամբ անձանց/ մասին պատմող ֆիլմից հետո քննարկում են, սեփական տեղական խնդիրները:

Օրինակ, մենք հաջողված պատմություններ ունեցանք վերջին երկու փառատոնների ընթացքում:

Եվրոպական երկրներից մեկում ապրող հաշմանդամների մասին պատմող դոկումենտալ ֆիլմից հետո, դահլիճում, որտեղ ներկա էին և տեղաշարժվելու սահմանափակումներ ունեցող մադրիկ և  հրավիրվել էին մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բուռն քննարկում տեղի ունեցավ, և հաշմանդամները ֆիլմի հետ զուգահեռներ տանելով ներկայացրեցին իրենց կարիքները, դրանցից մեկը որոշ ժամանակ  անց լուծվեց:

Հաշմանդամներին տրամադրվեց, տեղաշարժման խնդիր ունեցողների համար մատչելի տարածք՝  այնտեղ  ժամանցի և նաև խնամքի  կենտրոն ստեղծելու նպատակով:

Աուտիզմ ունեցող երեխայի մասին մեկ այլ եվրոպական ֆիլմ  ցուցադրելիս հրավիրել էինք, աուտիզմ ունեցող երեխայի ծնողի, ով իր հետ առաջին հանգամ հասարակական վայր էր բերել իր երեխային: Քննարկման արդյունքում  և հասարակությունը և ծնողը հասկացավ երեխային լիարժեք կյանքով ապահովելու համար անհրաժեշտ արվելիք քայլերը: Հրավիրված մասնագետ հյուրի միջոցով երեխայի հետ աշխատելու համար  հատուկ մասնագետի և կառույցների դիմելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Առաջին անգամ այդ քաղաքաի հասարակությունն իմացավ, որ իրենց կողքին էլ կարող են ապրել և ապրում են աուտիկ մարդիկ:

Ցուցադրվել են ֆիլմեր, պատերազմական գոտիների, կոնֆլիկտների, միգրացիայի, բնապահպանական և այլ խնդիրների մասին: Ֆիլմները հանդիսանում են կարևոր տեղեկատվական աղբյուր, մարզի բնակիչների համար:

2013թ.-ի աշնանաը փառատոնը սկսեցինք ցուցադրել, ոչ միայն մարզկենտրոն Եղեգնաձորում , այլև գյուղական համայնքներում: Առաջին ցուցադրությունը սկսեցինք սահմանամերձ Խաչիկ գյուղից, որտեղ պատանիներն ու երիտասարդները ֆիլմերը դիտելուց հետո  իրենց երկրի իշխանություններին ուղղված առաջարկ ստեղծեցին, սահմանամերձ գյուղի կյանքն ավելի հետաքրքիր ու ավելի ապահով դարձնելու համար: Աշխատատեղեր ստեղծելու մշակութային ու կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները մեծացնելու տարբերականեր առաջարկեցին:

Օրինակ  16 ամյա Աննան  ասաց, որ ինքը երազում էր դաշնակահար դառնալ, բայց քանի որ գյուղում չի եղել համապատասխան մասնագետ և կրթօջախ, նա այլ մասնագիտություն է ընտրել.

  • Ես հիմա իշխանություններին մեր գյուղում մշակութային կրթօջած ստեղծելու  առաջարկ եմ անում, որ ուրիշ երեխաների երազանքները չմնան անկատար ինչպես իմ երազանքը:

Քանի որ Վայոց Ձորում  գրեթե չկան ԶԼՄ-ներ,  մեր  փառատոնը դառնում է ավելին, քան միայն դոկումենտալ ֆիլմերի ցուցադրություն: Փառատոնի միջոցով  վեր են հանվում հասարակությանը հուզող խնդիրներ, ստեղծվում են նոր կապեր, նոր գաղափարներ ու առաջարկներ  խնդիրները լուծելու  համար : Որևէ խնդիր լուծելու համար նախ պետք է այն բարձրաձայնել, քննարկել և մշակել լուծման տարբերակներ՝ մասնակից դարձնելով հենց հասարակության անդամներին:

Փառատոնի  պարբերականությունը շատ կարևոր է, որոհետև այն դրդում է մարդկանց մտածել, քննարկել, բարձրաձայնել  խնդիրներն ու կարծիքները  և լուծման տարբերակներ փնտրել:

Մենք՝ մարդիկ , կարող ենք ավելի լավը դարձնել մեր մոլորակը:

https://www.facebook.com/groups/116212341906215/photos/

http://southcaucasus.com/old/index.php?page=publications&amp;id=2263

Լավ լուր, ապա

Թվում է, որ ձեր փառատոնը հաջողություն պատմություն. Արդյոք դա դեռ շարունակվում է. Ինչպես կնկարագրեիք համայնքին մարդկանց աջակցող այն (կինոգործիչների, կամավորներ, մասնակիցները …)

Կներեք, ես օգտագործում եմ համակարգչային translation, ես չեմ խոսում հայերեն. :slight_smile:

Nane, it’s been too long!

Hi Nane, I remember your presentation about this in Yerevan, a pity it took so long to see it here…

If I remember well, the festival is held outside Yerevan, is it always in the same place? and what I most like about it is that screenings are matched with the people who need the most to learn about human rights - villagers, less educated, disabled etc. How do you match documentaries with a suitable audience… I guess it’s a lot of work before the festival?  (feel free to reply in Armenian :))