Women can play football

Available in: Armenian


Armenian version

Կանայք կարող են ֆուտբոլ խաղալ

Կանայք կարող են և պետք է խաղան ֆուտբոլ

Հայաստանը ուներ Ֆուտբոլի աղջիկների ազգային հավաքական, որը թեև այնքան էլ ակտիվ չէր, բայց հանդես էր գալիս խաղերով, ուներ խաղացողներ, անց էր կացնում առաջնություն, մինև մի օր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի որոշմամբ չդադարեց գործելուց: Պատճառը՝ մտածելակերպը, որ հայ աղջիկը չպետք է ֆուտբոլ խաղա, քանի որ դա աղջկա բան չէ, քանի որ դա տղամարդկանց սպորտաձև է:

Մոտ ընկերուհիս պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում է արդեն 11 տարի: Նա հանդես է եկել նաև Ռուսաստանի աղջիկների թիմերից ամենալավագույններից մեկում: Բայց մի մարդ, ստացվում է կարող է որոշել նրանց ապագան և ճակատագիրը, որոշեն, որ նա չպետք է զբաղվի իր սիրած սպորտաձևով ու գումար վաստակի դրանով, այնինչ աշխարհի զարգացած երկրներում աղջիկների ֆուտբոլը գրեթե չի զիջում տղամարդկանց ֆուտբոլին և նրանք զբաղվում են իրենց սիրած սպորտով ու գումար վաստակում դրանով: Այսօր Հայաստանում շատ աղջիկներ կան, որ ուզում են զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Լինելով լրագրող, որոշեցի հնչեղություն տալ այս խնդրին, ամեն կերպ բարձրաձայնում էի աղջիկների խաղերի մասին, գրում էի, հրավիրում էի այլ լրատվամիջոցների, որ լուսաբանեին և խնդիրն իսկապես հնչեղություն ստացավ, այսօր կանանց թիմերի (ոչ հավաքականի) խաղերն արդեն առանց լրագրողների չեն անցնում, թեկուզ և սակավաթիվ: Այդ նպատակով ես և գործընկերս՝ Գևորգ Ղազարյանը կարողացանք կապ հաստատել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ և պայմանավորվեցինք «Կանայք կարող են ֆուտբոլ խաղալ» կարգախոսի ներքո ֆուտբոլային խաղ կազմակերպել Հայաստանի աղջիկների ֆուտբոլային թիմի և ԱՄն դեսպանատան աշխատակիցնեի միջև: ԶԼՄ-ներից գրեթե բոլորը ներկա էին ու խաղը շատ լավ լուաբանվեց: ԱՄՆ դեսպանի հետ ունենք նաև այլ պայմանավորվածություններ, օրինակ, ԱՄՆ-ից կամ արտերկրից կին ֆուտբոլիստների հրավիրելու և մեր աղջիկների հետ խաղ ու պարապմունքներ անցկացնելու վերաբերյալ:

Այս ամենից զատ, խնդրին լուծում տալու և կանանց ֆուտբոլ խաղալու իրավունքը ճնշող մտածելակերպը փոխելու նպատակով ես ու գործընկերս՝ Գևորգ Ղազարյանը որոշել ենք Հայաստանում կանանց ֆուտբոլային ակումբ բացել և բոլորին ապացուցել, որ ԿԱՆԱՅՔ կարող են ՖՈՒՏԲՈԼ խաղալ: Նախագիծը դեռ մշակման փուլում է, բայց մենք համոզված ենք, որ կամաց-կամաց, դժվարություններով հանդերձ այն իրականություն ենք դարձնելու: Շատ բան ունենք փոխելու, եթե ամեն մեկս մեր գաղափարի համար մինչև վերջ կանգնենք ու այն առաջ տանենք փոփոխություններն անպայման հաջողությամբ կավարտվեն: Պետք է հավատանք ու գործենք:

Հարգանքներով՝ Արփի Բեգլարյան

Why this mentality ?

So girls playing football is bad looked upon, and if someone goes into a professional career they’re doomed because there are no opportunities.

Do you think this is easier solved by raising awareness through the media, as you mention, or rather by encouraging private football clubs for women, like your friend Gevorg started? Is the club functioning already? How many players?

Hi Noemi

I think, it will be easier both by raising through the media, and encouraging private football clubs for women as WE do! Club isn’t functioning yet, we  (Me, Gevorg and Kristina (she’s a football player)) are generating our idea, looking for girls for our team/club and trying to find some kind of funding. We can say, that we are doing our first steps !

Re: more info needed

I will talk soon to a representative of a bigger association supporting football. Issues will be our projects they support financially, and possibly your efforts. I could use all kind of information, such as how many women you are, what you have done so far, and what your plans are. I tried your Armenian text with google translate, but could only understand something about football and the US ambassador (I guess you are referring here to the match with the US embassy you mentioned earlier?). If there is anything else, I would be happy if you could let me know.