Available in: Armenian
Ես՝ որպես Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամ, գտնում եմ , որ կրթությունը հասարակական բարիք է և դրանից օգտվելու իրավունք ունի ամեն ոք: Այդ նպատակով ցանկանում եմ իրականացնել մի ակցիա վարձավճարների թանկացման դեմ և բակալավրի, և մագիստրոսական ուսուցման: Սա մի պատճառ է, որի հետևանքով ՀՀ-ում շատերը այժմ չեն ստանում բարձրագույն կրթություն: Վերջին երկու տարում կա վարջավճարների անհիմն բարձրացման միտում, սակայն դրա հետ մեկտեղ կրթության որակն էլ չի բարելավվում և ավարտելուց հետո չունենալով պրակտիկ գիտելիքներ ՝ ուսանողը փաստի առաջ է կանգնում:
Գիտակցելով, որ բարձրագույն կրթությունը երկրի կայուն զարգացման գրավական է՝ առաջարկում եմ իրականացնել ծրագիր, որը բաղկացած կլինի մի քանի մասից, նախ մշակել մի հայեցակարգային փաստաթուղթ և ներկայացնել ԿԳՆ՝ կատարելու համար փոփոխությւոններ և հիմնականում լծակներ կիրառելու և իջեցնելու վարձավճարները ԲՈՒՀ-երում: Հետո միջոցներ ձեռնարկել ուսանողների համար ուսանողական տոմսերով զեղչով հասարակական տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև ապահովել բարվոք հանրակացարանային պայմաններ՝ իջենելով սակագները:
Այս ծրագիրը կարելի է զարգանել և , կարծում եմ՝ դրա իրագործումը իրատեսական է և կարող է տալ անկալի արդյունք: